Հրդեհ է բռնկվել Փարաքարի կահույքի արտադրամասում. կանչով մեկնել է վեց մարտական հաշվարկ

Հայտարարվել է հրդեհի բարդության 2–րդ աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի կահույքի արտադրամասում։ Վնասը նյութական է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է գոստոսի 26-ին` ժամը 02։22-ին։։
«Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարաքար գյուղի Գասպարյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում։
Հրդեհ Պտղունք գյուղի կահույքի արտադրամասում. այրվել է գույք և բակում կայանած բեռնատարը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։31-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տախտակներ (մոտ 2 խմ), թեփ (2 խմ), ջերմահարվել է 3 հաստոց։