ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում չեն իրականացրել. Ադրբեջանի ՊՆ-ն ստում է

ՀՀ ՊՆ-ն
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում չեն իրականացրել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 24–ին ՀՀ Պն–ն կրկին հերքող հաղորդագրություն էր տարածել։ Ասվում էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։