ԳՇ պետը հրամայել է Նիգերի ԶՈւ–ն բերել առավելագույն պատրաստության վիճակի

Երկրի ԳՇ պետը նշել է, որ որոշումը կայացվել է Նիգերի նկատմամբ ագրեսիայի էլ ավելի զգալի սպառնալիքների ֆոնին` ադեկվատ պատասխան ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Նիգերի ԶՈւ ԳՇ պետ նշանակված Մուսա Սալաու Բարմուն հրամայել է երկրում ԶՈւ–ն առավելագույն պատրաստության աստիճանի բերել։
«Այս հաղորդագրությունը ստանալուն պես ողջ անձնակազմն առավելագույն պատրաստության վիճակի բերել», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասվում է ԳՇ պետի հրատապ ռադիահաղորդման մեջ։
Բարմուի խոսքով` որոշումը կայացվել է Նիգերի նկատմամբ ագրեսիայի էլ ավելի զգալի սպառնալիքների ֆոնին` ադեկվատ պատասխան ապահովելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերում իշխանությունը զավթած ապստամբները ԱՄՆ–ում պատրաստություն անցած Բարմուին ԶՈւ ԳՇ պետ են նշանակել։
Նիգերի ԱԳՆ-ն Ֆրանսիայի դեսպանին խնդրել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը
Նիգերի զինվորականները հուլիսի վերջին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին նախագահ Մոհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին:
Արևմտյան երկրների մեծ մասի և ECOWAS-ի առաջնորդները դատապարտել են հեղաշրջումը: Օգոստոսի սկզբին ECOWAS-ի երկրները ծրագիր ընդունեցին, Նիգերում ռազմական ինտերվենցիայի դեպքում այն կիրառելու համար: