«Գյումրի Open-2023»-ում 6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարը Անդրեյ Դերբենևն է

«Գյումրի Open-2023»–ը
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Գյումրիում անցկացվող «Գյումրի Open-2023» շախմատի միջազգային մրցաշարում 6 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարը ռուս միջազգային վարպետ Անդրեյ Դերբենևն է, որ հաղթել է բոլոր 6 խաղերում: Տեղեկությունը հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
«B» խմբում, որտեղ մասնակցում են մինչև 12 տարեկան պատանիները, միանձնյա առաջատարը Դավիթ Գրիգորյանն է. նա վաստակել է 5 միավոր:
«C» խմբում, որտեղ մասնակցում են մինչև 10 տարեկան պատանիները, միանձնյա առաջատարը Միքայել Բալդրյանն է, որն հաղթել է բոլոր 6 խաղերում:
«D» խմբում, որտեղ մասնակցում են մինչև 10 տարեկան պատանիները, միանձնյա առաջատարը Սմբատ Հարությունյանն է, որը հաղթել է բոլոր 6 խաղերում:
«E» խմբում, որտեղ մասնակցում են մինչև 10 տարեկան աղջիկները, առաջատարներն են Մանե Անդրեասյանը և Անգելինա Դիլոյանը, ովքեր վաստակել են 5.5 միավոր:
«Գյումրի Open-2023»–ը
Տեղեկացվում է, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին, ժամը՝ 17:00-ին: