ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Պորտուգալացի աղջիկ է մահացել Ֆրանսիայի հարավ–արևելքում տեղի ունեցած վթարի հետևանքով, 9 մարդ տուժել է։ Տեղեկությունը փոխանցում է BFMTV հեռուստաալիքը։
«Պորտուգալիայից 11-ամյա աղջիկը մահացել է, տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, ևս 7-ը` միջին ծանրության», – հայտնում է հեռուստաալիքը` հղում անելով Դրոմ դեպարտամենտի Փրկարարական և հրշեջ ծառայության կենտրոնին։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին ժամը 05:00–ին (Երևանի ժամանակով ժամը` 07:00–ին) Սեն–Պոլ–Տրուա–Շատոում երեք մեքենաների բախման հետևանքով։ Տուժածներին (որոնց թվում են Պորտուգալիայի քաղաքացիներ և մեկ լյուքսեմբուրգցի) տարհանելու համար ուղղաթիռ և շտապօգնության երկու ավտոմեքենա է ներգրավվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։