ԵՄ–ում չեն ընդունում պատժամիջոցային քաղաքականության ձախողումը. Հունգարիայի արտգործնախարար

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն. Արխիվային լուսանկար
Հունգարիայի արտգործնախարարը քննադատել է ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ընդունում, որ պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է, քանի որ նման խոստովանության տրամաբանական հետևանքը կլինի այն, որ բոլոր նրանք, ովքեր նպաստել են սահմանափակումների կիրառմանը պետք է հրաժարական տան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Պետք է անկեղծ ասել, որ պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է։ Եվ դրա համախոհները դա դեռ չեն ընդունում միայն այն պատճառով, որ եթե պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է, ապա հարց է առաջանում`ինչպես վարվել այն քաղաքական գործիչների հետ, որոնք դա առաջ են մղել։ Այս մտքի տրամաբանական շարունակությունը այն է, որ պատժամիջոցներն առաջ մղող ու դրանց կողմ հանդես եկող քաղաքական գործիչներին պետք է պաշտոնանկ անել, քանի որ ինչ-որ մեկը պետք է պատասխան տա Եվրոպային հասցված վնասի համար», – կարծում է Սիյարտոն։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբաը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ իր երկիրն առաջինն է Եվրոպայում ազգային քննարկումներ նախաձեռնում` իմանալու համար Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը։ Նրա խոսքով` Եվրոպայում գները կրկնակի կընկնեին մի քանի օրում, եթե ԵՄ–ն փոխեր պատժամիջոցային քաղաքականությունը։ Քննարկումներին երկրի 10 մլն բնակչությունից մասնակցել է շուրջ 1.4 մլն–ը։ Հունգարիայի կառավարությունը հայտնել է, որ միջինում քննարկումների մասնակիցների 97%–ը մերժել են լուրջ վնասներ հասցնող պատժամիջոցները։
Նշենք, որ Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, ինչը Եվրոպայում և ԱՄՆ–ում հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի թանկացման։