Բելառուսը պատրաստ է աջակցել Սիրիային հետհակամարտային վերականգնման փուլում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. Արխիվային լուսանկար
Բելառուսի նախագահը նշել է, որ Բելառուսը միշտ եղել է Սիրիայի կողքին, օգնության ձեռք մեկնել խառը ժամանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մինսկը պատրաստ է Դամասկոսին աջակցություն ցուցաբերել հետհակամարտային շինարարության փուլում։ Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասվում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ սիրիացի գործընկեր Բաշար Ասադին հասցեագրված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։
«Բելառուսը միշտ եղել է Սիրիայի կողքին, օգնության ձեռք մեկնել խառնակ ժամանակներում։ Վստահեցնում եմ Ձեզ հետագայում ևս` հետհակամարտային շինարարության փուլում, եղբայրական սիրիացի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության հարցում», – ասվում է ուղերձում։
Լուկաշենկոն նշել է նաև, որ 30 տարվա ընթացքում բելառուսասիրիական կապերը դինամիկ կերպով զարգացել են բարեկամության և վստահության հենքի վրա, բարձր մակարդակով փոխայցեր են տեղի ունեցել, Մինսկում և Դամասկոսում դեսպանատներ բացվել, միջկառավարական հանձնաժողով ստեղծվել, առևտրի, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում համագործակցություն է հաստատվել։
«Մեր պետությունները հաջողությամբ կհաղթահարեն ժամանակի նոր մարտահրավերները, և մենք կշարունակենք արդյունավետ փոխգործակցել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում», – ընդգծել է Բելառուսի նախագահը։
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները հայտարարել էին Սիրիայի հետպատերազմյան վերականգնման գործընթացում երկրի հետաքրքրվածության և իրենց մասնակցությունը ցուցաբերելու պատրաստակամության մասին։