Աշնանը կարող են պաշտոնանկություններ լինել. հատկապես ո՞ր նախարարից է դժգոհ Փաշինյանը

Թերթը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել և իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հնարավոր է`մի քանի նախարարի պաշտոնանկ անի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` վկայակոչելով իր աղբյուրները։
«Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, և որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել և իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։
«Թեև, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։ Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ»,– տեղեկացնում է թերթը։
Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Սյունիք
«Հրապարակը» չի բացառում, որ հետագայում Սանոսյանի վրա կարող են բարդել նաև ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը և ազատել նրան ընտրություններից հետո։
Նշենք, որ Գնել Սանոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2021 թ. օգոստոսին։
ՔՊ-ական պատգամավորները նոր հանձնարարական են ստացել. «Հրապարակ»