Ադրբեջանական Իսմայիլիում սելավը տարել է տասնյակ գլուխ անասուններ և տոննաներով հացահատիկ

Տարերքը լուրջ վնաս է հասցրել ադրբեջանական բնակավայրի գյուղատնտեսությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հզոր սելավը ծածկել է Ադրբեջանի Իսմայիլի քաղաքը՝ երկրի հյուսիսում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` վերջին մեկ օրվա ընթացքում աղետը քշել–տարել է ավելի քան 80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ։
Տեղի հասարակությունը տարածում է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ցեխի և ջրի հոսքերը տանում իրենց ճանապարհին եղած ամեն ինչ: