ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 190 դպրոցի տանիքի թիթեղը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են (մոտ 25 քմ) տանիքի թիթեղյա ծածկը։