ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսական կողմին տհաճորեն զարմացրել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության նախկին ղեկավար, ՌԴ-ի հետ բարեկամության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին ՀՀ մուտքը արգելելու հայկական կողմի մերժումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը:
Նրա խոսքով, «տեղեկությունն այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը օգոստոսի 24-ի գիշերը հրաժարվել է երկրի տարածք թողնել Հայաստանի հետ Բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին, տհաճորեն զարմացրել է ռուսական կողմին»:
«Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները Կրիվոպուսկովին Հայաստանի տարածք չթողնելու մասին իրենց մերժման պատճառները չեն բացատրել»,-հավելել է նա:
Զրուցակցի խոսքով՝ հասարակական գործիչը ծրագրում էր մասնակցել հանրապետությունում ստեղծված Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ընկերության շնորհանդեսին:
«Իր հանրային աշխատանքում նա հանդես է գալիս ռուս-հայկական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդման օգտին։ Նրա վաստակի բարձր գնահատականը հաստատվում է նաև հենց Հայաստանի Հանրապետությունում»,-հավելել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ «հայ գործընկերներին արդեն խնդրել են պարզաբանել իշխանությունների այդ որոշման դրդապատճառները և Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակը ՀՀ սահմանապահ ծառայության տեսանկյունից»:
Ցավոք, Երևանի կողմից ռուս հայտնի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները արատավոր սովորություն են դառնում, որը երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին չի աշխատում, եզրափակել է աղբյուրը: