ՀՕՊ-ը Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել Բելգորոդի մարզում հարձակման փորձի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը կանխել են ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի փորձը՝ ոչնչացնելով ուկրաինական անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզի տարածքում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Օգոստոսի 25-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների` ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզպտե Վյաչեսլավ Գլադկովը օգոստոսի 23-ին հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները անօդաչու թռչող սարքից երկու նռնակ են նետել Վալույսկի շրջանի Լավա գյուղի առողջարանի տարածքում, բեկորներից կոտրվել է չորս պատուհան, շենքի ճակատ վնասվել է:
Բելգորոդի մարզի երկնքում երեք ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել
Ավելի ուշ նա հայտնել է առողջարանի կրկնակի գնդակոծման մասին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։