ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ազատվել է աշխատանքից

Արմեն Ավթանդիլյան. Արխիվային լուսանկար
Արմեն Ավթանդիլյանը զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ էր նշանակվել 2019-ի դեկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Արմեն Ավթանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ էր նշանակվել 2019-ի դեկտեմբերին: