Հայ բռնցքամարտիկներից 3-ը ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հրաչ Խաչատրյան-Անդրեյ Սիդորենկո
Հայաստանի պատանեկան հավաքականը Արթուր Մելքումյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունն ավարտում է աննախադեպ արդյունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների (13-14 տարեկան) Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել են եզրափակիչները։ Հայաստանի ներկայացուցիչներից 3-ը նվաճել են չեմպիոնի կոչում, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

50 կգ քաշային Կարեն Զախարյանը պարզապես շանս չի տվել իռլանդացի Ջեսոն Մահերին, իսկ 54 կգ քաշային Արսեն Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է ռումինացի Մարիան–Ադրիան Չիրիտային։ 80 կգ քաշային Հրաչ Խաչատրյան էլ հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սիդորենկոյին։
«Այսպիսով 3, ոսկի, 3 արծաթ և 7 բրոնզ։ Հայաստանի պատանեկան հավաքականը Արթուր Մելքումյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունն ավարտում է աննախադեպ արդյունքով»,-նշում են ֆեդերացիայից։
Հավելենք, որ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 19-ից 26-ը։