Անտառային հրդեհներ Հունաստանում. զոհերի թիվը հասել է 21-ի

Հրդեհներ Հունաստանում
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19-ից հրդեհ է մոլեգնում։ Ավելի վաղ իշխանությունը տեղի բնակիչներին տարհանման մասին ծանուցումներ էր ուղարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Հունաստանի հյուսիս-արևելքում խոշոր անտառային հրդեհների գոտում փրկարարները ևս մեկ մարմին են հայտնաբերել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը։
Իշխանության կարծիքով՝ մահացածները Թուրքիայի հետ սահմանը հատած միգրանտներ էին։ Զոհերի նույնականացման խումբ է գործում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19-ից ուժեղ անտառային հրդեհներ են մոլեգնում: Օգոստոսի 21-ին տարածքում տարհանման մասին հաղորդագրություններ են ուղարկվել արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով: Ծանուցումները փոխանցվել են նաև այդ շրջանում գտնվող արտասահմանյան ցանցերի բջջային հեռախոսներին։