ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների վերաարտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 2023 թվականին ռեկորդային 13,3 մլն դոլարի։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։
Ընդհանուր առմամբ հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստան է վերաարտահանվել 65,8 մլն դոլարի 4840 ավտոմեքենա:
Գերատեսչության տվյալներով՝ մեկ ավտոմեքենայի միջին գինը կազմել է 13,5 հազար դոլար: Անցած տարվա յոթ ամիսների ընթացքում Վրաստանից ՌԴ է արտահանվել ընդամենը 1834 ավտոմեքենա՝ 22,29 մլն դոլար արժողությամբ:
Աճը գրանցվել է երկրի կողմից ԱՄՆ-ի (ուժի մեջ է օգոստոսի 1-ից) ու Եվրոպայի երկրների (ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ին) արտադրության ավտոմեքենաների մատակարարման արգելքի սահմանման նախաշեմին: Սահմանափակումները կվերաբերեն 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալ ունեցող մեքենաներին, ինչպես նաև հիբրիդային մեքենաներին ու էլեկտրամոբիլներին:
Ավտոմեքենաների վերաարտահանումը 2023 թվականին կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման 32,9%-ը։