Ողբերգություն վրացական Շովիում. հայտնաբերվել է ևս երկու քաղաքացու դի

Եվս երկու քաղաքացիների մարմինները շարունակում են փնտրել այն վայրերում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Վրացի փրկարարները Շովի հանգստավայրում գտել են տարերային աղետի գոտում ևս երկու զոհվածների մարմիններ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Այսպիսով, սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի: Անհետ կորած է համարվում ևս երկու մարդ։
Վրացի փրկարարները 22-րդ օրն է՝ շարունակում են ակտիվ որոնողական աշխատանքները տարերային աղետի գոտում՝ Շովի բարձրլեռնային հանգստավայրում, մնում է գտնել երկու կորածների մարմինները: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին:
Սողանքը Շովի հայտնի հանգստավայրում եղել է օգոստոսի 3-ի ցերեկը։ Փրկարարները կարողացել են տարերային աղետի գոտուց 210 մարդու տարհանել։
Շովիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ երկու հոդվածներով ՝ «Անզգուշությամբ սպանություն» և «Անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս»։