Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական նիստին
ՀՀ վարչապետը նշել է, որ հիմա կենտրոնացել են 2020–2025 թթ ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծն իրագործելու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկաձորում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա կենտրոնացել ենք 2020–2025 թթ ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծն իրագործելու վրա։ Սանկտ Պետերբուրգի դեկլարացիան շատ հետաքիքր նախագիծ է,ու ներկայացված պոստուլատներն ընդունելի են։ Կա դրական տրամադրվածություն նախագծի նկատամբ, սակայն դեռ կան նրբություններ, որոնք պետք է լրացուցիչ քննարկել։ Դրանք վերաբերում են հետագա տնտեսական ինտեգրացիային, որի դեպքում անդամ պետությունների դիրքորոշումները մի փոքր տարբերվում են։ Կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ հանգուցալուծումներ, և շատ լավ է, որ մեր բոլոր գործընկերները շատ դրական են տրամադրված»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա նշեց, որ սկզբունքային նշանակություն ունի միության կազմում ընդհանուր գազային շուկայի, էներգետիկ շուկայի ստեղծումը։
«Մեր ընդհանուր նպատակն է զարգացնել մեր անդամ երկրների տնտեսությունները և բարձրացնել մեր համաքաղաքացիների կենսամակարդակը»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն հայտնեց Վերին Լարսի բեռնաթափման համար
Նշենք, որ այսօր Ծաղկաձոր քաղաքում առերես ձևաչափով տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգում են ԵԱՏՄ-ում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը:
ԵԱՏՄ գոյության ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 90 %-ով. Միշուստին