ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի նոր խաղացող Արսեն Զախարյանը կլինի «Լաս Պալմասի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սան Սեբաստիանի թիմի մամուլի ծառայությունից:
«Ռեալ Սոսյեդադը» Մոսկվայի «Դինամոյից» Զախարյանի տեղափոխության մասին հայտարարել էր օգոստոսի19-ին։ Օգոստոսի23-ին 20-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել է Իսպանիայի առաջնության խաղերի հայտացուցակում: Առաջիկա հանդիպումը ռուսաստանցու նոր ակումբը կանցկացնի օգոստոսի25-ին, մրցակիցը կլինի «Լաս Պալմասը»։
Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա առաջին թիմում հանդես է եկել 2020 թվականից։ Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը սկսել է խաղալ 2021 թվականին և ազգային թիմի կազմում 7 հանդիպում անցկացրել։