ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռով ավիավթարի զոհ դարձած մարդկանց ընտանիքներին։
«Պրիգոժինին շատ վաղուց էի ճանաչում, 90-ականների սկզբից։ Նա բարդ ճակատագրով մարդ էր, և՛ լուրջ սխալներ ուներ կյանքում, և՛ պետքական արդյունքների էր հասնում։ Ե՛վ իր համար, և՛ այն ժամանակ, երբ ես խնդրում էի նրան դրա մասին ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին», – ասել է Պուտինը։
Նա նկատել է, որ «Վագները» մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայում նացիզմի դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի։
Հիշեցնենք՝ Embraer բիզնես-ինքնաթիռը, որը Շերեմետևոյից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ, վթարի է ենթարկվել Տվերի մարզում։ Օդանավում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղևորներ։ Նրանք բոլորը զոհվել են։ Նրանցից մեկը «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինն էր։