Պայթյուն Իրանի նավթամշակման գործարանում. 2 մարդ մահացել է, ևս 5-ը` տուժել

Իրանի շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով պատճառը գազի արտահոսքն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանի հյուսիս–արևելքում գտնվող Սերահս քաղաքի նավթամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն։
«Սերահսի (Խորասան–Ռեզավի նահանգ) «Շահիդ Հաշեմինեջադ» նավթամշակող գործարանի վերանորոգվող արտադրամասում տեղի ունեցած գազի արտահոսքը պայթյունի է հանգեցրել, որի հետևանքով 2 մարդ մահացել է, 5–ը` վնասվածքներ ստացել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին սկիպիդարով լցված ցիստեռներ էին այրվել իրանական Բենդեր–Աբաս քաղաքի Aftab նավթամշակման գործարանում (Հորմոզգան նահանգ): Միջադեպի հետևանքով 4 մարդ էր տուժել։