ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի Հալաբյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ–կորտի արտաքին երեսպատման ապակիների մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, ահազանգը ստացվել է ժամը 17։49-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներն ապամոնտաժել են` մոտ 4 քմ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին։
ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ մեքենայի վարորդը 2000 թվականին ծնված Է.Ա.–ն է։
«Nissan»–ը Երևանում մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ–կորտի մեջ