Իրանում 37 երկրների զինվորականներ այցելել են երկրի պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ կազմակերպված Իսլամական Հանրապետության ռազմական արտադրանքի ցուցահանդես: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Ցուցահանդեսի նորույթներից էր Mohajer-10 անօդաչու թռչող սարքը։ Տեղեկությունը հաղորդում է Pars Today-ը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ նմուշներ: Ցուցահանդեսի մասնակից ռազմական կցորդները հանդիպել են նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։