ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ահաբեկիչների, որոնք ծրագրել էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Սիստան և Բելուջիստան նահանգում։ Այս մասին հայտարարել է նահանգի իրավապահ ուժերի հրամանատար Դուստալի Ջալիլիանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ Tasnim գործակալությանը հղումով։
«Իրանշահր քաղաքի (գտնվում է Սիստան և Բելուջիստան նահանգում - խմբ.) ոստիկանները հետախուզական գործողությունների ընթացքում բացահայտել են ահաբեկչական խմբավորման անդամների տեղաշարժը»,- ասել է Ջալիլիյանը։
Նա նշել է, որ ձերբակալվածները տեղի «Ջեյշ ալ Զուլում» ահաբեկչական խմբավորման անդամներ են, որը ծրագրում էր մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել ինչպես Իրանշահր քաղաքում, այնպես էլ Սիստան եւ Բելուջիստան նահանգի այլ շրջաններում։