ՀՀ կառավարությունը մտադիր է համաշխարհային 500 բրենդ բերել Հայաստան. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարըհայտարարել է, որ այս տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն կանցնի 8 հազար դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ներդրումների աջակցման նոր ծրագրերով համաշխարհային 500 բրենդ բերել Հայաստան։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կառավարությունը մշակում է ներդրումների աջակցման նոր ծրագրեր, օրինակ` համաշխարհային 500 ընկերություններին ՀՀ բերելուն, աշխարհի լավագույն բրենդները ՀՀ բերելուն աջակցելու համար։ Այսինքն`մեր լեքսիկոնը փոխվել է, քանի որ ՀՀ–ն այսօր զարգացվածության այլ մակարդակի վրա գտնվող երկիր է»,– վստահեցրեց նախարարը։
Նա հայտարարեց, որ այս տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն կանցնի 8 հազար դոլարը, որը կրկնակի ավելի է, քան 2020 թ.։
«Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում որպես երկիր, որպես հասարակություն»,– ընդգծեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ 2023 թ. ՀՆԱ–ն կլինի 6,9 տոկոս, իսկ տնտեսական աճը կկազմի 6 տոկոս։