Երևանի «Նևրոզների կլինիկայի» կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով

Որոշման ընդունմամբ հնարավոր է կլինի ապահովվել «Նևրոզների կլինիկան» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը միացնելու գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Հոգեբանները և հոգեբույժները միավորվել՝ ստեղծել են Հոգեկան առողջության պահպանման ասոցիացիա
Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել «Նևրոզների կլինիկան» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը միացնելու գործընթացը։
Նախատեսվում է, որ կենտրոնին միանալուց հետո կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղափոխվելու են կենտրոն, որտեղ արդեն իսկ ավարտված է համապատասխան բաժանմունքի վերանորոգումը։
Սեփականության իրավունքով կլինիկային պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի անշարժ գույքը` 2299.8 քմ մակերեսով շենք-շինությունները, ավելի քան 17 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ամրացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Որոշման մեջ նշվում է, որ 2022 թ. ընթացքում կլինիկայի գործառնական վնասը գնահատվել է 22 մլն դրամ։
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի. ինչ հիմնավորում ունի կառավարությունը
Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է 14 մլն դրամով, ինչը խոչընդոտում է միավորման գործընթացն ավարտին հասցնելու և մասնագիտացված ծառայությունների մատուցումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար։
ՀՀ առողջապահության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրության փոփոխության պետական գրանցումը: