ԵԱՏՄ զարգացման նախագիծը դրա ընդլայնում է ենթադրում, երկրները չեն նշվում. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ. Արխիվային լուսանկար
Բոլոր պետությունների ղեկավարները պաշտպանում են ՌԴ-ի այն գաղափարը, որ նման ռազմավարական փաստաթուղթն անհրաժեշտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ԵԱՏՄ երկրները պաշտպանել են ինտեգրման զարգացման մասին հռչակագիր պատրաստելու Ռուսաստանի գաղափարը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ընդհանուր առմամբ բոլոր պետությունների ղեկավարները կողմ են ՌԴ-ի այն գաղափարին, որ նման ռազմավարական փաստաթուղթ անհրաժեշտ է, և այն պետք է որոշի այն հիմնական առաջնահերթությունները, որոնց վրա կկենտրոնանա ԵԱՏՄ-ն այդ հեռանկարում», - ասել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ մինչև 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման առանցքային ուղղությունների մասին հռչակագրի նախագիծը պարունակում է արտահայտություն միության բաց լինելու և դրա ընդլայնման հնարավորության մասին: Նա ընդգծել է, որ հռչակագրի նախագծում կա արտահայտություն, որ միությունը դռները բաց է պահում, կոնկրետ երկրներ չեն նշվել:
Ինտեգրացիոն առաջնահերթությունների շարքում սահմանվել են նաև պարենային և էներգետիկ անվտանգության, տրանսպորտային և լոգիստիկ կապի, այլ երկրների և ասոցիացիաների հետ փոխգործակցության հարցերը, առաջին հերթին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ ազատ առևտրի գոտիների ընդլայնման, արդյունաբերական համագործակցության և տեխնոլոգիական ինքնիշխանության հարցեր: