ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության գոյության ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 90 տոկոսով։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։
«Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային ինտեգրումը դառնում է զարգացման արդյունավետ գործիք։ Այն առաջին հերթին թույլ է տալիս ապահովել հավասար և արդար մասնակցություն համաշխարհային տնտեսական համակարգում։ Միության գոյության ընթացքում մեր պետությունների փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 90 %-ով»,– նշեց Միշուստինը։
Նրա խոսքով` համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է ավելի քան 7 %-ով: ՌԴ փոխվարչապետը շեշտեց` հիմնական կապիտալում ներդրումները նույնպես աճում են, լավ արդյունքներ գրանցվել են նաև շինարարության ոլորտում, դրական դինամիկա նկատվում է աշխատաշուկայում։
Գործազուրկների թիվն այս տարվա հունիսին նվազել է գրեթե 11 %-ով։
Նշենք, որ այսօր Ծաղկաձոր քաղաքում առերես ձևաչափով տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգում են ԵԱՏՄ-ում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: