Ադրբեջանն Արցախի Մարտունու շրջանում հրաձգային զենք է կիրառել

Հայկական կողմը կորուստներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,– ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան։
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 23–ին, ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի 4 խախտում էր արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում։