Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի անդամակցության համար տարածքներ չեն փոխանակի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին . Արխիվային լուսանկար
Ուկրաինայի հակահարձակումը մեկնաբանելիս` Զելենսկին հայտարարել է այն ընդարձակելու ԶՈւ–ի մտադրության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը հրաժարվում է ՆԱՏՕ–ի անդամակցության դիմաց տարածքներ փոխանակել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի նախագահը նման առաջարկը սադրանք է որակել։
«ՆԱՏՕ–ին անդամակցելը (դաշինքին անդամակցելը) մեր հողերով փոխելը անազնիվ միտք է, արհեստական կամ ոչ արհեստական սադրանք», – ընդգծել է նա։
Ուկրաինայի հակահարձակումը մեկնաբանելիս` Զելենսկին հայտարարել է այն ընդարձակելու ԶՈւ–ի մտադրության մասին։
«Ինչ վերաբերում է հակահարձակմանը։ Տեսնենք արդյունքները, ես հավատում եմ մեր ուժերին», – ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ բավականին շատ սխալներ է թույլ տվել ռազմական հատուկ գործողության 1.5 տարվա ընթացքում։ Բացի այդ նա բարդ էր որակել հակահարձակումը։