Վերջին երկու օրվա ընթացքում Իրանում փոշու փոթորիկներից տուժել է շուրջ 500 մարդ

Արխիվային լուսանկար
Փոթորիկի հետևանքով տուժած ավելի քան 60 մարդ հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում վերջին երկու օրվա ընթացքում փոշու ուժեղ փոթորկի հետևանքով տուժել է շուրջ 500 մարդ, հայտնել է նահանգի ճգնաժամային շտաբի գլխավոր ղեկավար Մաջիդ Մոհեբին:
«Բժշկական կենտրոններ է դիմել 488 մարդ, նրանցից 64-ը հոսպիտալացվել են, մյուսները ամբուլատոր բուժում են ստացել»,-ասել է Մոհեբբին, հաղորդում է Tasnim-ը:
Սիստան և Բելուջիստան նահանգի օդերևութաբանական ծառայության ղեկավար Մոհսեն Հեյդարին հայտնել է, որ այդ նահանգի Զաբոլ քաղաքում գրանցված քամու առավելագույն արագությունը կազմել է 94 կմ/ժ, իսկ Զահաք քաղաքում` 79 կմ/ժ։