«Վարդաշեն» ՔԿՀ–ում ուտեստի տարայից և ներքնակից բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Արգելված իրերը հայտնաբերվել են չնախատեսված խուզարկությունների ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերում 2 հեռախոս և լիցքավորման լար են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
ՔԿՀ–ներում արգելված իրերը հայտնաբերվել են չնախատեսված խուզարկությունների ժամանակ։
«Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման լար հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավորներից մեկի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել