ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Տվերի մարզում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 8 զոհվածների մարմինները։ Տեղեկությունը հայտնում Է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տվերի մարզի Կուժենկինո բնակավայրի մոտակայքում ընկել է Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում: ՌԴ ԱԻՆ տվյալներով` օդանավում եղել է տասը մարդ` անձնակազմի երեք անդամներ և 7 ուղևորներ։ Նախնական տեղեկություններով` բոլորը զոհվել են:
Ռոսավիացիայից հայտնել են, որ սկսվել է աղետի հետաքննությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ուղևորների ցուցակում է «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ազգանունն ու անունը։
Համացանցում է հայտնվել նաև տեսանյութ, որում երևում է ինքնաթիռի ընկնելու պահը։
Ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։