Սա մարդկության մեծ նվաճումն է. Փաշինյանը շնորհավորել է հնդիկ պաշտոնակցին

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը Chandrayaan-3 տիեզերանավի` Լուսնի վրա վայրէջքը մարդկության համար նվաճում և պատմական ձեռքբերում են անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է Հնդկաստանի իր պաշտոնակից Նարենդրա Մոդիին` Լուսնի հարավային բևեռում Chandrayaan-3-ի հաջող վայրէջքի առիթով։
«Սա իսկապես մարդկության մեծ նվաճումն է, որը կնպաստի գիտության և տեխնիկայի հետագա զարգացմանը»,– X–ի (նախկինում` Twitter) իր էջում գրել է Փաշինյանը։
X–ի իր էջում Հնդկաստանին շնորհավորել է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Chandrayaan-3-ի վայրէջքը պատմական ձեռքբերում անվանելով։
Հիշեցնենք` օգոստոսի 23-ին Հնդկաստանի Chandrayaan-3 տիեզերական սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում։ Հնդկաստանում հայտարարել են, որ Լուսնի վրա սարքի հաջող վայրէջքը կօգնի այլ երկրների տիեզերական առաքելություններին: