ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է list.am–ի օգտատերներին, որ կրկին ուժգնացել են խաբեությունները և պատմել դրանց մեխանիզմի մասին։
«Ձեզ գրում են WhatsApp -ով, Viber-ով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին»,–գրել է նա։
Մարտիրոսյանի խոսքով` ովքեր արդեն իսկ խաբեության զոհ են դարձել, պետք է բանկային քարտը արգելափակեն ու դիմեն ոստիկանություն։
Նա ընդգծել է սակայն, որ խաբեության զոհ դարձածները կարող են մեծ հույսեր չունենալ, որ իրենց գումարը հետ կստանան։