ԿԲ–ն թողարկել է «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը. լուսանկար

Հուշադրամն արտադրվել է Լիտվայի դրամահատարանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
«Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
Իսկ դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը կրկին գիլյոշի պատկերի ֆոնին:
Նշվում է, որ Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Կենտրոնական բանկը 3 արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ։