Հնդկաստանում կամուրջ է փլուզվել. զոհերի թիվը հասել է 26-ի

Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ. նրանք բոլորը շինհրապարակում աշխատող բանվորներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հնդկաստանում կառուցվող երկաթուղային կամրջի փլուզման հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
X –ի (նախկինում` Twitter) իր էջում որոշ մանրամսներ է հայտնել Միզորամ նահանգի նահանգապետ Հարի Բաբու Կամբհամպատին։
Փլուզումը տեղի է ունեցել Բանգլադեշի սահմանից ոչ հեռու` Միզորամի Սայրանգ քաղաքում։ Տեղի բնակիչները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ մահացածներն աշխատել են այդ վայրում։ Փլուզման պահին շինհրապարակում մոտ 40 բանվոր է եղել։
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել
«Մեր սրտերը վշտացած են Կուրունգ գետի վրա գտնվող երկաթուղային կամրջի շինհրապարակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Մեր մտքերն ու աղոթքներն այս ողբերգության հետևանքով զոհված աշխատողների ընտանիքների հետ են»,– գրել է նահանգապետը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել։