Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին

Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում ալավերդցի 38-ամյա տղամարդը մտել է Դեբետգյուղի մի բնակչի տուն և խոշոր չափի գումար գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը եղել է օգոստոսի 21-ին` ժամը 00։20-ին։ Ոստիկանները պարզել են, որ տնից գումարը գողացել են օգոստոսի 20-ի ժամը 15։00-ից օգոստոսի 21-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ կինը ալավերդցի 38-ամյա տղամարդուն հայտնել է տան բանալու և փողի տեղը։ Դրանից հետո տղամարդը, նշված տեղից վերցնելով բանալին, մտել է Դեբետ գյուղի բնակչի տուն և գողացել 450 000 դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
38-ամյա տղամարդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:
Ալավերդիում կինը ծախսել է փողը և գողություն բեմականացրել. ամուսինը զանգել է ոստիկանություն