Գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել

Գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել
Հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին անգամ մարզիկներից մեկն աշխարհի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 22-ին U20 տարիքային խմբի Gi ձևաչափում ունեցել ենք 3 մեդալակիր` Սպարտակ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել, Հովհաննես Հովհաննիսյանը` արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը` բրոնզե»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Սպարտակ Միքայելյանը հայկական գրեփլինգի պատմութան մեջ առաջին ոսկե մեդալակիրը դարձավ աշխարհի առաջնությունում: