Գագիկ Ծառուկյանն այսօր հյուր է գնացել Լևոն Տեր–Պետրոսյանին

Ծառուկյանը շնորհավորել է Տեր–Պետրոսյանին Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ` շեշտելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպլ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ` կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջնազրույցը մոտ 1 ժամ է տևել։ Քաղաքական գործիչներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Նրանք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:
Մուսինյանը շեշտում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: