Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը
Աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող ատլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել՝ 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 3։39.35 րոպեում: Տեղեկությունը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
«Նախորդ ռեկորդը ևս գրանցել էր Երվանդ Մկրտչյանը՝ հուլիսին Չինաստանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի 1500 մետր վազք մրցաձևում ցույց տալով 3:40.68 արդյունք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական խաղերում Մկրտչյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի: Այդպիսով, Մկրտչյանն անկախ Հայաստանի ատլետիկայի առաջին մեդալն էր նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում: