Դանիացի դիվանագետին 4–րդ անգամ կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ղուրանի այրման ակցիաների պատճառով

Թուրքայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ–ն դիվանագետին գերատեսչություն էր կանչել նաև օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ իր մոտ է կանչել է Անկարայում Դանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Կոպենհագենում Ղուրանի այրման ակցիայի պատճառով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
«Անկարայում Դանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կրկին կանչվել է մեր նախարարություն Կոպենհագենում մեր դեսպանատան և որոշ մահմեդական երկրների դեսպանատների առջև Ղուրանի շարունակական այրման կապակցությամբ», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի իշխանությունը խիստ բացասաբար է արձագանքում մահմեդականների սուրբ գիրքը անարգելու ակցիաներին։ Նրանք բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը համատեղ ջանքեր գործադրել կրոնական սրբապղծությունը կանխելու և իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար։