«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը լարված էր. Հայաստանի փոխչեմպիոնը հաղթանակ գրանցեց

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը
Եղիշե Մելիքյանի թիմը վաստակեց ութ միավոր ու մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը, ինչպես և սպասվում էր, անցավ անչափ լարված ու համառ պայքարում։ Առաջին խաղակեսում Տենտոն Յենեն առաջ մղեց «Արարատ-Արմենիային», բայց երկրորդ կեսում «Փյունիկի» ավագ Արտակ Դաշյանը 11 մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։ Բացի այդ, երկրորդ դեղին քարտ ստանալով, խաղադաշտից հեռացվեց Տենտոն Յենեն։
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը
1։1 հաշվի ժամանակ տեղի տվեցին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նյարդերը, որին մրցավարը հեռացրեց խաղադաշտից։ Անմիջապես կարմիր քարտ ստացավ նաև Վարդան Մինասյանի օգնական Արթուր Մկրտչյանը։ Գրանցված միջադեպն անմիջապես իր հետևանքն ունեցավ խաղի վրա, և մեկ խաղացողի առավելությունը Հայաստանի փոխչեմպիոնն անմիջապես օգտագործեց։
Ժունինյոն առաջ մղեց «Փյունիկին»` 2։1։ Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի թիմը վաստակեց ութ միավոր, ու մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում։