Վրացական Ռաճայում սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 29-ի

Սողանք Վրաստանում. Արխիվային լուսանկար
Դեռևս շարունակվում են 4 անհետ կորածի որոնողական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Ռաճա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 29-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Ավերիչ տարերքի տարածքում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում ևս 1 դի է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ ներկա պահին 29 անձ է համարվում մահացած։ Անհետ կորած համարվող 4 անձի որոնողական աշխատանքները շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռաճայի Շովի հանգստավայրում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ավելի քան 5 մլն խմ հող է հոսել։
Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։