Ստավրոպոլ քաղաքում Հայ-ռուսական երիտասարդական համաժողով կանցկացվի

Ստավրոպոլ
Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ ու երիտասարդ առաջնորդներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Այն անցկացվելու է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում՝ ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալության, ինչպես նաև ՌԴ և ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, երիտասարդ առաջնորդներ, փորձագիտական և գործարար համայնքի, ինչպես նաև ՌԴ և ՀՀ երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովը կիրականացվի հետևյալ երեք ուղղություններով՝ կամավորական աշխատանք, երիտասարդական ձեռներեցություն և երիտասարդական տուրիզմ:
Համաժողովի պաշտոնական լեզուն կլինի ռուսերենը։
Հաղորդագրությունում նշվում է, որ համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։