«Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հրաժարական է տվել. թիմը նոր մարզիչ ունի

Արսեն Հովհաննիսյանը
Նոր մարզիչը մինչ այդ մարզում էր «Շիրակ-2» թիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ID Bank Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետո գրանցվել է մարզչական առաջին հրաժարականը։
Գյումրիի «Շիրակ» թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հրաժարական է տվել։ «Շիրակն» այսուհետ գլխավորելու է Արսեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ «Շիրակ-2»-ի գլխավոր մարզիչն է։
Նշենք, որ Գյումրիի թիմը առաջնությունում անցկացրած 4 խաղերից երեքում պարտվել է, և տոնել մեկ հաղթանակ։