ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպումը կայացել է դեսպանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցությանն, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր։