Պուտինը գնահատել է Ռուսաստանի տնտեսության վիճակը

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանը գնողունակության պարիտետով ՀՆԱ-ի հաշվարկներում զիջել է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին և Ճապոնիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. 2022 թվականի արդյունքներով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-5-ում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չնայած, ուղիղ ասենք, հոռետեսական կանխատեսումներին, որոնք հնչել են, ու մինչ օրս երբեմն հնչում են որոշ փորձագետների կողմից, առաջին հերթին, իհարկե, արևմտյան, Ռուսաստանը 2022 թվականի արդյունքներով ընդգրկվել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում», — Ռուսաստանի տնտեսության վիճակը գնահատել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանը ՀՆԱ-ի հաշվարկներում գնողունակության պարիտետով զիջել է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին և Ճապոնիային։
Ավելի վաղ «Ռոսստատը» հայտնել էր, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Ռուսաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 4,9 տոկոսով, ինչը տարվա մեջ ՀՆԱ-ի առաջին եռամսյակային աճն է։