Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավար է նշանակել

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նախկին ղեկավարն աշխատանքից ազատվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մի քանի ամիս անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Պետրոս Մարտիրոսյանին կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին:
Նախկին ղեկավար Արթուր Ասոյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերին՝ 2022 թվականի օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարել էր, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հրահանգել էր բացառել Հայաստանում այդպիսի պատահարի կրկնման ցանկացած հնարավորություն, սակայն իր հանձնարարականը չի կատարվել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 17, տուժել՝ 62 մարդ։