Մահացու էքսկուրսիա ստորգետնյա Մոսկվայում. հայտնաբերվել են բոլոր մասնակիցների մարմինները

Մոսկվա-գետը Զարյադյեի շրջանում
Էքսկուրսիոն խմբին տարել են Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտոր՝ չնայած հորդառատ անձրևի կանխատեսմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Մոսկվա-գետում՝ Զարյադյեի շրջանում, 8 մարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ՔԿ-ում մարդկանց մահվան փաստով գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով:
Օգոստոսի 20-ին գիդ-դիգերը յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին ապօրինի շրջայց է կազմակերպել Մոսկվայի Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտորով: Միջոցառման ընթացքում ուժեղ անձրև է սկսվել, որի պատճառով կոլեկտորներում ջրի մակարդակը բարձրացել է։ Դրա հետևանքով զոհվել են էքսկուրսիայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ մեկ անչափահաս աղջիկ։
Ձերբակալվել են շրջայցի կազմակերպիչներ Նիկիտա Դուբասը, «Սպուտնիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կիմը։ Գործով անցնող ևս մեկ անձ թաքնվել է ԱՄԷ-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի հորդառատ անձրևի ժամանակ տուրերի կազմակերպիչները մի խումբ զբոսաշրջիկների տարել են Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտոր: Ջուրն արագ լվցել է կոլեկտորներում, և ճանապարհորդները հայտնվել են կոյուղու թակարդում։ Թունելը, որից ելք չի եղել, գրեթե ակնթարթորեն հեղեղվել է։
Քննիչները քննել են դեպքի վայրը, հետազոտել Նեգլինկա գետի կոլեկտորը, հարցաքննել վկաներին, պահանջել փաստաթղթեր և փորձաքննություններ նշանակել: